211652_close_icon
views-count4100 դիտում article-date 14:49 17-10-2018

Փոլ Սքոուլզ. Սանչեսը «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող չէ, նա շատ եսասեր է

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը քննադատության է ենթարկել թիմին՝ չիլիացի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսին ձեռք բերելու համար: «Ես նրան գիտեմ որպես որակյալ ֆուտբոլիստ, սակայն ես նրան երբեք չեմ տեսել որպես «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող: Նա չափազանց եսասեր է, և այդ իսկ պատճառով դժվար թե մեզ շատ անհրաժեշտ է: Հատկապես՝ նման փողերի դիմաց: Հիմա մենք ինչպե՞ս նրանից ազատվենք՝ նման աշխատավարձով: Այնպիսի զգացողություն է, որ նրան ձեռք բերելու միակ իմաստը եղել է «Մանչեսթեր Սիթիից» առաջ ընկնելը: Մյուս կողմից, հիմա ցանկացած խաղացողի մոտ, որ «ՄՅՈւ» է գալիս, պրոբլեմներ են սկսվում: Իմ կարծիքով, ներկա պահին Մեսիին էլ հրավիրեինք, նրա մոտ էլ խնդիրներ կառաջանային», ասել է Սքոուլզը:

Նմանատիպ նյութեր