211652_close_icon
views-count2923 դիտում article-date 12:05 17-10-2018

ԱԺ հանձնաժողովը հետաձգեց Մարտի 1-ի զոհերի հարազատներին հատուցում տրամադրելու նախագծի քննարկումը

ՀՀ ազգային ժողովի պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում հետաձգվեց «2008թ.-ի մարտի 1- 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագծի քննարկումը: Նշենք, որ նախագիծը պետք է քննարկվեր հանձնաժողովի այսօրվա՝ հոկտեմբերի 17-ի նիստում: «Առաջինը պետք է քննարկվել «2008թ.-ի մարտի 1- 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագիծը: Բայց հեղինակը մեզ տեղեկացրեց, որ հետաձգվում է օրենքի նախագծի քննարկումը, քանի որ կառավարությունը դեռևս շարունակում է օրենքի նախագծի ձևակերպումների հետ կապված հարցերը»,-ասաց հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը: Հարցը հանվեց այսօրվա քննարկումից: Հիշեցնենք, որ նախագիծը շրջանառության մեջ էին դրել «Ելք» խմբակցության պատգամավորները: Հատուցման գումարների չափը, ժամկետը, վճարման կարգն ու պայմանները պիտի որոշի կառավարությունը: Նախագծի նպատակն է վերականգնել արդարությունը, պետական ինստիտուտների հանդեպ վստահությունը և հաստատել հանրային համերաշխությունը:

Նմանատիպ նյութեր