211652_close_icon
views-count8923 դիտում article-date 10:35 17-10-2018

Որպես պետական գործիչ՝ դեռ պետք է մտածել․ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել РИА Новости–ին

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ [url=https://ria.ru/world/20181016/1530809411.html]РИА Новости[/url]-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը կարող է հանգեցնել քաղաքական մենաշնորհի հաստատմանը: «Տակտիկապես դա հասկանալի վարքագիծ է. հաջողության հասնել հիմա՝ ժողովրդականության գագաթնակետին գտնվելիս: Մարտավարական առումով ես խնդիրներ եմ տեսնում, այսինքն՝ որպես քաղաքական գործիչ դու շահում ես, իսկ որպես պետական գործիչ՝ դեռ պետք է մտածել. արժե՞ր արդյոք այժմ այսպես անել», - ասել է Քոչարյանը: Քոչարյանը նաև կասկածանք է հայտնել, որ էյֆորիայի պայմաններում կհաջողվի իսկապես արժանի խորհրդարան ընտրել. «Չեմ կարծում, որ ճիշտ է պետության շահերի տեսանկյունից նոր քաղաքական մենաշնորհ ձևավորելը», - հավելել է Քոչարյանը: Նրա խոսքով՝ «ամբողջական իշխանությունը նաև ամբողջական պատասխանատվություն է»: «Այդ իսկ պատճառով իմ տեսակետն այսպիսին է. ավարտվում է որոշակի փուլ, բոլորի համար դա որոշակի ռեստարտ է, այսինքն՝ նոր իշխանություն կձևավորվի, որը կարտացոլի հասարակության ընթացիկ տրամադրությունը, այդ իշխանությունն այդ պահից ի վեր պետք է ամբողջական պատասխանատվություն կրի այն ամենի համար, ինչ տեղի է ունենում երկրում», - ընդգծել է Քոչարյանը:

Նմանատիպ նյութեր