211652_close_icon
views-count8249 դիտում article-date 10:11 17-10-2018

ՀՀԿ հայտնի քառյակին չեն զանգել, բայց նրանցից մեկը զանգել է ՔՊ-ին․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության 4 պատգամավորներ՝ Միհրան Հակոբյանը, Կարեն Բեքարյանը, Արման Սաղաթելյանը և Սամվել Ֆարմանյանը, խմբակցությունից անկախ, ներքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ հայտարարությամբ էին հանդես եկել: Մասնավորապես, ՀՀԿ-ական քառյակը նշել էր, թե Նիկոլ Փաշինյանը պատռում է բոլորի դիմակները, իրենցից սկսած մինչև վերջին պատեհապաշտ հանրապետական, մեծապատիվ քաղաքական ինստիտուտներից մինչև ««այս պահից սրան չենք հայհոյում, այլ գովում ենք» հրահանգի անխոս մարտիկներ»: Իսկ վերջում ընդգծել էին. «Մի´ զանգեք մեզ, տարբեր կողմերի պարոնա՛յք, պարզապես մի՛ զանգեք։ Այս էժան խաղում մենք չկանք։ Եթե դուք ի վիճակի չեք քաղաքակիրթ լուծումներ գտնել, ապա մենք ձեզ համար գործիք չենք։ Մենք մտահոգ ու հիասթափված հետևում ենք՝ ինչ եք դուք անում։ Մենք լուռ կսպասենք: Բայցև, հաստատ ամեն ինչ կանենք իրական նոր Հայաստանի համար»։ Ի վերջո, թե ումից են հիասթափված, ովքե՞ր են նրանց զանգում, ու ովքե՞ր են էժան խաղ սկսել, այդպես էլ հայտարարությունը գոնե հանրության համար մնաց անհասցե, իսկ պատգամավորների կողմից՝ չպարզաբանված: Նրանք համառորեն որևէ մեկնաբանություն չեն տալիս: Ինչևէ, թե արդյոք «տարբեր կողմերի պարոնայք» ՔՊ-ականները զանգել են ՀՀԿ քառյակին և ինչ-որ առաջարկներ արել, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանից: -Ոչ, բայց իրենցից զանգ եղել է մեզ: [b]- Նկատի ունեք վերանշյալ հայտարարությամբ հանդես եկած ՀՀԿ-ական 4 պատգամավորների՞ն:[/b] - Չորսից մեկին: [b]- Կմանրամասնե՞ք, թե ով է նրանցից դիմել...[/b] - Ոչ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր