211652_close_icon
views-count3270 դիտում article-date 11:13 17-10-2018

Հոկտեմբերի 17-ը Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օրն է

Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օրվա պատմությունն անխզելիորեն կապված է 1987թ․ հոկտեմբերի 17-ի հետ։ Այդ օրը ավելի քան հարյուր հազար մարդ էր հավաքվել Փարիզի Տրոկադերո հրապարակում, որտեղ 1948թ․ ստորագրվել էր Մարդու իրավունքների հռչակագիրը՝ նվիրված ծայրահեղ աղքատության, քաղցի եւ բռնության զոհերի հիշատակին։ Հավաքվածները հայտարարել էին, որ աղքատությունը մարդու իրավունքների խախտում է, եւ հաստատել էին միացյալ ուժերով այդ իրավունքների համար պայքարելու անհրաժեշտությունը։ Համապատասխան հայտարարություններ են փորագրված նաեւ հուշաքարի վրա, որն այդ օրն էր բացվել։ Նման հուշաքարեր էին բացվել նաեւ աշխարհի շատ այլ երկրներում, եւ դրանք ամեն տարի Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օրը նշելու հավաքատեղիներ են դառնում։ Նման մի քար էլ գտնվում է Նյու Յորքում՝ ՄԱԿ կենտրոնական գրասենյակի այգում, եւ հենց դրա մոտ է Միացյալ ազգերի կազմակերպության գրասենյակն ամեն տարի հանդիսավոր արարողություն անցկացնում։

Նմանատիպ նյութեր