211652_close_icon
views-count7249 դիտում article-date 09:45 17-10-2018

Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) ընտանիքի գործերը լավ չեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) ընտանիքին պատկանող, Նորակերտ գյուղում գտնվող խաղատունը գրավադրված է «Արդշինբանկ»-ում: Հակոբյանները չեն կարողացել մարել վարկային պարտավորությունները, և այն մնացել է բանկին: Խոսքը 73 մլն 863 հազար դրամի մասին է: «Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ զրուցեց Հակոբ Հակոբյանի հետ և հետաքրքրվեց վարկը չմարելու պատճառների մասին: Հարցին ի պատասխան` Հակոբյանն ասաց. «Դա իմ եղբոր շենքն է եղել, բայց իր մահից հետո բանկը մարման ժամանակացույց է կազմել, և կամաց-կամաց վճարում ենք: Ինքը վարկ ուներ վերցրած, բայց ընտանիքի անդամները պայմանագիր կնքեցին բանկի հետ և վճարում են: Նախկինում դա խաղատուն է եղել, այդ շենքում հիմա գործունեություն չի ծավալվում: Հիմա խնդիր չկա բանկի հետ: Պարզապես դժբախտ պատահար եղավ, մահացավ»: Հիշեցնենք՝ նրա եղբայրը մահացավ գազալցակայանում պայթյունի հետևանքով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր