38384 դիտում
09:20 17-10-2018
ԱԱԾ-ն ստուգել է, թե Ալեքսանդր Սարգսյանը ինչպես է ձեռք բերել իր բանկային հաշվին առկա մոտ 30 մլն դոլարը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայությունն արդեն ստուգել է, թե Սերժ Սարգսյանի եղբայրը` Ալեքսանդր Սարգսյանը, ինչպես է ձեռք բերել իր բանկային հաշվին առկա մոտ 30 մլն դոլարը՝ տարիների ընթացքո՞ւմ, թե՞ միանգամյա փոխանցումով: Այս մասին երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ առաջիկայում տեղեկություն կտրամադրվի: Հիշեցնենք, որ Սարգսյանի կուտակած գումարների մասին Ազգային ժողովի ամբիոնից խոսեց նաև այսօր արդեն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սարգսյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին իր գույքն ապօրինի արգելանքի տակ պահելու մասով: Բանն այն է, որ Սարգսյանի գույքի նկատմամբ ԱԱԾ քննչական վարչության որոշմամբ կալանք էր դրվել դեռևս հուլիսի 9-ին, որից հետո Սարգսյանը հայտարարել էր, որ սահմանված կարգով հաստատվել է՝ իր բանկային հաշվին առկա գումարները ձեռք են բերվել օրինական ճանապարհով: Եվ ահա ԱԱԾ-ն խոստանում է առաջիկայում այս մասով նոր բացահայտումներ անել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1369 դիտում
22:32 23-03-2023
Անհայտ անձն Արցախի Ննգի համայնքի բնակչի բանկային քարտից գրեթե 1,5 մլն դրամ է փոխանցել բուքմեյքերի խաղային հաշվին
Այս բաժնից
634 դիտում
08:07 17-04-2024
Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան. «Ժողովուրդ»