211652_close_icon
views-count8110 դիտում article-date 23:36 16-10-2018

Արմեն Գյուլբուդաղյանց. Փորձեցինք երկրպագուների հավատը հետ բերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 16-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Ազգերի Լիգայի խաղարկության խմբային փուլի Հայաստան – ՆՀՀ Մակեդոնիա խաղից (4:0) հետո տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հետխաղյա մամուլի ասուլիսը։ [b]-Պարոն Գյուլբուդաղյանց, շնորհավորում ենք փայլուն հաղթանակի կապակցությամբ։Ինչպե՞ս է իրեն զգում Մարկոսը։ [/b] -Այս պահին մեր բոլոր բժիշկները հիվանդանոցում նրա կողքին են։Ես նույնպես այստեղից գնալու եմ հիվանդանոց։ Տա Աստված, որ Մարկոսը շուտ ապաքինվի։ [b]-Ի՞նչ կարողացաք ներշնչել տղաներին, որ նման խաղ ցույց տվեցին։ [/b] -Հավատացեք, Ջիբրալթարի խաղը իրոք դժբախտ պատահար էր հայկական ֆուտբոլի համար։ Տղաները նախորդ խաղում էլ անմնացորդ նվիրվեցին խաղին, 36 հարված կատարեցին դեպի դարպասը, ուղղակի գոլ խփել չստացվեց։ ՀՖՖ նախագահը նույնպես հանդիպեց տղաների հետ։ Ընդամենը մեկ տարի առաջ անգամ Ֆրանսիայի հավաքականը սեփական հարկի տակ 0-0 հաշվով խաղն ավարտեց Լյուքսեմբուրգի հետ, դրանից հետո էլ դարձավ աշխարհի չեմպիոն։ Սա ֆուտբոլ է, նման բաներ լինում են։ Տղաների ցանկությունը եռապատկվել էր, որպեսզի երկրպագուների մոտ հավաքականի նկատմամբ հավատը հետ բերեին։ Արմեն Գյուլբուդաղյանցի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր