211652_close_icon
views-count7559 դիտում article-date 22:16 16-10-2018

Ուկրաինական Ուժգորոդում հայկական կիրակնօրյա դպրոց է բացվել

Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքի հանրակրթական դպրոցներից մեկում հոկտեմբերի 14-ին իր աշխատանքներն է սկսել սկսնակ դասարանների համար հայոց լեզվի ու գրականության ուսուցման դասարանը: Մայրենի լեզու սովորելը արդեն սկսել են ավելի քան 20 աշակերտ: Այս մասին հայտնում է [url=http://analitikaua.net/2018/v-uzhgorode-otkryilas-armyanskaya-voskresnaya-shkola]AnalitikaUA.net[/url]-ը: Դպրոցի բացման արարողությանը ներկաներին ելույթով խոսքով դիմել է Անդրկարպատների շրջանի «Արարատ» հայ համայնքի պատվավոր նախագահ Սերգեյ Նիկողոսյանը: «Հայերենի ուսուցման համար դպրոցի բացումը մեզ համար առաջնահերթ խնդիր է եղել, որըմենք հաջողությամբ կյանքի ենք կոչել: Մայրենի լեզվի իմացությունը կարևորագույնգործոններից է սփյուռքում ազգային ինքնության ու մշակութային ժառանգության պահպանմանհամար», - ասել է Ուկրաինայի հայերի «Արարատ» միության գործող ղեկավար Կարեն Ենոքյանը: Ըստ Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի՝ կրթության հարցերը միշտ կազմակերպության ուշադրության կենտրոնում են:

Նմանատիպ նյութեր