211652_close_icon
views-count3880 դիտում article-date 23:35 16-10-2018

Սիրիահայերն իրենց արտադրանքը ներկայացնում են «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ցուցահանդես-տոնավաճառում

Հյուսիսային պողոտայում տեղի ունեցավ «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառի բացումը: Այն կազմակերպվել է Սփյուռքի նախարարության, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի, ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի «Միգրացիա և ինտեգրում» ռազմավարական ծրագրի ղեկավար Լուսինե Ստեփանյանի խոսքով՝ «Սիրիահայերի մշակույթի շունչն» արդեն ավանդական է դարձել երևանյան մթնոլորտում և այս ցուցահանդեսը թվով երկրորդն է, որ կազմակերպությունը կազմակերպվում է Սփյուռքի նախարարության հետ: «Առաջնահերթ նպատակն է աջակցել սիրիահայ ինքնազբաղված անձանց, որպեսզի կարողանան ճանաչելի դարձնել իրենց արտադրանքը, ինչպես նաև սպառել և հայ հասարակությանը ծանոթացնել սիրիահայերի մշակույթին»,- «[url=https://armenpress.am/arm/news/951102.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ նշեց Լուսինե Ստեփանյանը: Ցուցահանդես-տոնավաճառին ներկայացված էին զարդեր, յուրօրինակ կերակրատեսակներ, սպասք, ձեռագործ սփռոցներ և այլ ասեղնագործ իրեր: Ցուցահանդեսի մասնակից Հասմիկ Թոքմեջյանը ներկայացել էր ձեռագործ իրերով: Նա «Արմենպրես»-ի հետ զրույցում փաստեց, որ երկար տարիներ է, ինչ զբաղվում է ասեղնագործությամբ ու փորձում է մորից վաստակած տաղանդն օգտագործել փող վաստակելու, ինչպես նաև հայկական մշակույթի տարածման համար: «Ամառային արձակուրդների ժամանակ մայրս ինձ ասեղնագործել էր սովորեցնում: Պատմում էր տարբեր գավառների մշակութային յուրահատկությունների մասին՝ փորձելով դրանք պատկերել ասեղնագործության միջոցով»,-ընդգծեց Հասմիկ Թոքմեջյանը: Ցուցահանդես-տոնավաճառը նվիրված է Երևանի 2800-ամյակին, այն երկօրյա է:

Նմանատիպ նյութեր