211652_close_icon
views-count30665 դիտում article-date 19:20 16-10-2018

Գորիսի փոխքաղաքապետ. «Հունան Պողոսյանի դեմ ցուցարարները ՔՊ գրասենյակի ներկայացուցիչներ են». Aravot.am

Սյունիքի մարզի Քարահունջ համայնքի մոտակայքում, Իրան-Հայաստան միջպետական ճանապարհը մի խումբ բնակիչներ փակել էին եւ պահանջում էին այսօր նշանակված Հունան Պողոսյանի հրաժարականը: Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն [color=#EF2929]Aravot.am[/color]-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ճանապարհը փակողներն ընդամենը 4 հոգի էին: Նրանք մի քանի մեքենաներով փակել էին մայրուղին: «Մոտեցա, ասացի՝ վարչապետնա նշանակել, ի՞նչ ա նշանակում դեմ գնալ վարչապետի որոշմանը»,-ասաց փոխքաղաքապետը, որը այցելել էր բողոքի ցույցի վայր: Նա վստահեցրեց՝ ճանապարհ փակող այդ 4 անձինք համայնքում հայտնի են որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրներ, նրանք մշտապես ներկայանում են ՔՊ-ի Գորիսի կառույցի ներկայացուցիչներ, եւ մշտապես ՔՊ-ի գրասենյակ ելումուտ են անում: Մանրաասներն՝ [url=https://www.aravot.am/2018/10/16/987452/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր