211652_close_icon
views-count1317 դիտում article-date 16:48 16-10-2018

Հայաստանի բարձրագույն դատական խորհուրդը շարունակել է քննարկումները հոլանդացի գործընկերների հետ

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Բարձրագույն դատական խորհուրդը Նիդերլանդների թագավորության Դատական խորհրդի պատվիրակության հետ շարունակեց աշխատանքային քննարկումները: Ինչպես տեղեկացնում են ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, առանցքային հարցերի շրջանակը վերաբերում էր բյուջեի կազմման և արդարադատության ծախսատարության կրճատման հիմնախնդիրներին: Հոլանդիայի դատական խորհրդի պատվիրակությունը` Կենտրոնական Վերաքննիչ Տրիբունալի նախագահ Թաքվոր Ավեդիսյանի գլխավորությամբ, երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Բարձրագույն դատական խորհրդի հրավերով:

Նմանատիպ նյութեր