211652_close_icon
views-count38811 դիտում article-date 13:54 16-10-2018

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. «Անելիք Բանկ»-ի Գավառի մասնաճյուղի մի խումբ աշխատակիցներ կասկածվում են խարդախությամբ 45 հազար դոլար հափշտակելու մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի դատախազությունից նյութեր են փոխանցվել Ոստիկանության Գավառի բաժին, որտեղ փաստի առթիվ սկսվել են նախապատրաստվել նյութեր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գեղարքունիքի մարզի դատախազությունից Ոստիկանության Գավառի բաժին հայտնել են այն մասին, որ 2014 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև օրս ընկած ժամանակահատվածում «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Գավառի մասնաճյուղի մի խումբ աշխատակիցներ, օգտագործելով կեղծված վարկային սխեմաներ, կատարել են առանձնապես խոշոր չափի խարդախություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բանկի մասնաճյուղի աշխատակիցները կասկածվում են Գավառի բնակիչ՝ 29-ամյա Տիգրան Զախարյանին պատկանող բնակարանը խարդախությամբ հափշտակելու մեջ, իսկ ներկայումս բանկի աշխատակիցները նրանից պահանջում են, որպեսզի նա իրենց վճարի 45 հազար դոլար, որպեսզի տունը հետ վերադարձնեն։ [b] Քիչ առաջ[/b] [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը [b]էլեկտրոնային նամակ է ստացել «ԱյԴի Բանկ»-ից, որը ներկայացնում ենք ստորև.[/b] [color=#EF2929]Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ «ԱյԴի Բանկ» ՓԲ ընկերության որևէ աշխատակից ներգրավված չէ ՀՀ քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից հարուցված որևէ քրեական գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ։ Եթե նույնիսկ հանցագործության մասին որևէ հաղորդման շրջանակում ՀՀ քրեական հետապնդում իրականացնող մարմինները նախապատրաստում են նյութեր կամ նույնիսկ արդեն հարուցել են քրեական գործ ենթադրաբար հանցագործության հատկանիշներ պարունակող որևէ արարքի վերաբերյալ, Ձեր հրապարակման վերնագիրը՝ «Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում․ «Անելիք Բանկ»-ի Գավառի մասնաճյուղի մի խումբ աշխատակիցներ կասկածվում են խարդախությամբ 45 հազար դոլար հափշտակելու մեջ», որն ըստ էության հանդիսանում է Ձեր մեկնաբանությունը, չի արտահայտում իրողությունը, քանի որ տվյալ դեպքում «կասկածվել» եզրույթը կարող էր կիրառվել միայն քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալ ներգրավված անձի վերաբերյալ։ Հակառակ դեպքում լայն հանրության մոտ ձևավորվում է ոչ արժանահավատ կարծիք այն մասին, թե ամեն ինչ այնքան լուրջ է, որ Բանկի աշխատակիցներն իրավապահների կողմից կասկածվում են խարդախության մեջ։ Միաժամանակ ցանկանում ենք հայտնել, որ «ԱյԴի Բանկ» ՓԲ ընկերությունը դրական է վերաբերվում յուրաքանչյուր անձի կողմից օրենքով սահմանված կարգով իր իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենքով նախատեսված պաշտպանության եղանակներից օգտվելուն, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների կողմից նման դեպքերի օբյեկտիվ լուսաբանման առաքելությանը, բայց, մյուս կողմից, բոլոր նման չճշտված, կարելի է ասել նաև «հում» տեղեկությունների հանրայնացումը կարող է անհամաչափ վնաս հասցնել բարեխիղճ տնտեսվարող սուբյեկտին, առավել ևս հանրային նշանակության ձեռնարկությանը, ինչպիսին առևտրային բանկն է։ Ավելորդ չենք համարում նշել, որ Բանկն իր գործունեության շրջանակում ջանում է մշտապես պահպանել իր հաճախորդների բարձր վստահությունը, դրսևորել խորը գործընկերային վերաբերմունք, ուստի հետևողական է լինելու իր վաստակած համբավի նկատմամբ բոլոր տեսակի ոտնձգություններից արդյունավետ պաշտպանվելու գործում։ Ելնելով վերոգրյալից, ապավինելով Ձեր լրագրողական բարձր մասնագիտական որակներին, խնդրում ենք հերքել քննարկվող հոդվածի այն հատվածները, որտեղ ուղղակիորեն կամ անուղղակիորեն խոսվում կամ ակնարկվում է Բանկի աշխատակիցների՝ ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարք կատարելու մեջ կասկածվելու մասին։ Կանխավ շնորհակալություն։[/color] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր