211652_close_icon
views-count4277 դիտում article-date 14:01 16-10-2018

Մարզպետներից մեկը հեղափոխության մասնակից է, մյուսը եղել է բարիկադներից այն կողմ, երրորդը՝ չեզոք միջավայրից է

Այսօր կառավարության արտահերթ նիստում նշանակվեց երեք մարզպետ: Դավիթ Գևորգյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ, Հունան Պողոսյանը՝ Սյունիքի մարզպետ, իսկ Համբարձում Մաթևոսյանը՝ Արմավիրի մարզպետ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Դավիթ Գևորգյանը տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալն էր: «Նա հայտնի է եղել քաղաքացիական գոծունեությամբ և թավշյա հեղափոխության ակտիվ մասնակիցներից է»,- ներկայացրեց վարչապետը: Վարչապետն ասաց, որ սիմվոլիկ է համարում այս երեք նշանակումները, քանի որ նրանցից մեկը հեղափոխության ակտիվ մասանկիցներին է, Հունան Պողոսյանը բարիկադների, փշալարների մյուս կողմից էր, իսկ Համբարձում Մաթևոսյանն ընդհանրապես քաղաքական նախընտրություններ չունեցող, չեզոք միջավայրից եկող գործիչ է: «Այս առումով մենք ուրվագծում ենք ապագայի վերաբերյալ մեր պատկերացնումները: Մեզանից որևէ մեկը Հայաստանում անձեռնմխելի չէ, և դա պետք է բոլորս հասկանանք: Ես կարծում եմ, որ մենք ճիշտ ճանապահով ենք գնում՝ համախմբելու և հնարավոր ներուժը ծառայեցնելու»,- հավելեց նաև և շնորհավորեց մարզպետներին:

Նմանատիպ նյութեր