211652_close_icon
views-count2700 դիտում article-date 13:48 16-10-2018

ԱԺ-ն հոկտեմբերի 22-ին, արտահերթ նիստում քննարկելու է Ընտրական օրենսգիրքը

Կառավարությունը այսօր արտահերթ նիստում առաջարկեց 2018 թվականի հոկտեմբերի 22-ին գումարվող Ազգային ժողովի արտահերթ նիստի առաջին օրը գումարել մեկուկես ժամ տևողությամբ չորս նիստ: Յուրաքանչյուր ընդմիջման տևողությունը՝ կես ժամ: Երկրորդ նիստը սկսել ժամը 18:30-ից: Կառավարության առաջարկով ԱԺ արտահերթ նիստի օրակարգում կներառվեն «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց, որ առաջիկա երեք աշխատանքային օրերին շարունակվեն Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները ԱԺ խմբակցությունների, պատգամավորների, շահագրգիռ բոլոր կողմերի հետ: «Ես գիտեմ, որ մի քանի հրապարակային քննարկումներ եղել են, բոլորի բովանդակությանը տեղյակ են, բայց այս մի քանի օրն էլ օգտագործենք հնարավորինս քննարկելու համար, որպեսզի ցայտնոտային իրավիճակներ չլինեն»,- ասաց վարչապետը։

Նմանատիպ նյութեր