211652_close_icon
views-count5997 դիտում article-date 13:22 16-10-2018

Երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա կարևոր հայտարարությամբ

«Այսօր պատմական օր է, պատմական փուլ ենք շրջափակում, բայց մենք պետք է ավարտին հասցնենք գարնանը սկսած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը, այդ մասին կոնկրետ հայտարարությամբ հանդես կգամ այսօր երեկոյան»,- Այսօր կառավարության արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ մտադիր է հրաժարական տալ մինչև հոկտեմբերի 16-ը։ Եթե հրաժարականը լինի այսօր, ապա ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին կամ 10-ին: Հիշեցնենք նաև, որ եթե վարչապետի հրաժարականից հետո վարչապետի թեկնածու չառաջադրվի 2 անգամ, ապա Ազգային ժողովը կլուծարվի, և կնշանակվեն ԱԺ արտահերթ ընտրություններ:

Նմանատիպ նյութեր