211652_close_icon
views-count1167 դիտում article-date 12:56 16-10-2018

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են կատարել Տավուշի և Գեղարքունիքի զորամասեր

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները երկօրյա չհայտարարված այց են իրականացրել Տավուշի և Գեղարքունիքի մարզերում տեղակայված զորամասեր՝ Պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկումն ապահովելու, ինչպես նաև զինծառայողների իրավունքների ապահովման վիճակին ծանոթանալու նպատակով: Այցերի ընթացքում ուսումնասիրվել է տրամադրվող բուժօգնության որակը, առանձնազրույցներ են տեղի ունեցել զինծառայողների հետ, սպայական և շարքային կազմի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց հուզող խնդիրները: Արձանագրված խնդիրները քննարկվել են զորամասերի հրամանատարների հետ, այցի արդյունքների ամփոփումից հետո համապատասխան գրություններ կհասցեագրվեն Պաշտպանության նախարարություն: Նախորդ այցերի ժամանակ արձանագրված և Պաշտպանի կողմից բարձրացված առանձին խնդիրներ կապված բժշկական օգնության տրամադրման հետ ստացել են դրական լուծում։

Նմանատիպ նյութեր