211652_close_icon
views-count26671 դիտում article-date 12:43 16-10-2018

Պարզվել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսելու պատվիրատուն

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ իր և հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման շրջանակն ու պատվիրատուն պարզվել են: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/951004.html]Արմենպրես[/url]»-ը, Արթուր Վանեցյանը նման հայտարարություն արեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: «Պարզվել է շրջանակը, թե ովքեր են պատվիրել, ովքեր են գաղտնալսել: Գաղտնալսման եղանակն այս պահին պարզում ենք»,- ասաց Վանեցյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի վերջո ո՞վ էր գաղտնալսել իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունը: Հարցին, թե ո՞վ է պատվիրել, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել»: 2018 թվականի սեպտեմբերի 11-ին էլեկտրոնային լրատվության միջոցներում տարածվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրությունը:

Նմանատիպ նյութեր