211652_close_icon
views-count70409 դիտում article-date 12:27 16-10-2018

Երևանում ՊՊԾ գնդի ծառայողները բերման են ենթարկել Պարույր Հայրիկյանի 31-ամյա տղային

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 15-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները սառը զենք կրելու կասկածանքով Ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին 31-ամյա Դավիթ Հայրիկյանն է, ով Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի է և բնակվում է Երևանի Դավիթաշեն վարչական թաղամասում։ Նա բերման է ենթարկվել Հյուսիսային պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկից։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Դ. Հայրիկյանը Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանի տղան է։ Հայտնաբերված դանակը հետաքննիչի կողմից առգրավվել է և նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, իսկ հայտնաբերված դանակն էլ իրենից վտանգ չի ներկայացնում, քանի որ նմանատիպ դանակների ազատ վաճառք կա հանրապետությունում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր