211652_close_icon
views-count16564 դիտում article-date 10:22 16-10-2018

Շանթ Հարությունյանը համաձայն չէ համաներմամբ ազատ արձակվել. «Առաջին լրատվական»

«Համաներման դեպքում այն հավանաբար կտարածվի նաև Շանթ Հարությունյանի վրա, բայց մնում է պարզել՝ Շանթը կցանկանա համաներմամբ ազատ արձակվել, թե ոչ»,- [url=https://www.1in.am/2443642.html]«Առաջին լրատվական»[/url]-ի հետ զրույցում ասաց Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը՝ հավելելով, որ այդ հարցով Շանթի հետ քննարկում դեռ չի ունեցել։ Փոխարենը Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանն է խոսել հոր հետ և պարզել, որ հայրը համաձայն չէ համաներմամբ ազատ արձակվելու տարբերակին։ Շահեն Հարությունյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ եթե իր հայրիկի համաձայնությունը հարցնեն, ապա ինքը չի համաձայնվելու և պնդելու է իր տարբերակը։ «Ես չգիտեմ՝ այդ ընթացակարգը ինչպես է լինում, բայց եթե իր համաձայնությունը հարցնեն, ապա հայրս համաձայն չէ։ Նա չի համաձայնվելու համաներմամբ ազատ արձակվել։ Հայրս քաղբանտարկյալ է և պետք է ազատ արձակվի գործի վերաքննության և արդարացման ճանապարհով»,- ասաց Շահեն Հարությունյանը՝ հավելելով, որ հակառակ դեպքում ազատության մեջ հայտնվելը նշանակում է, որ նա ընդունում է իր մեղքը և համաներմամբ է միայն ազատ արձակվում։ Հիշեցնենք, որ «Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով շուրջ մեկ տասնյակ դատապարտվածներն արդեն ազատության մեջ են, բացառությամբ՝ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի: Նրա պատժի ժամկետը լրանում է հաջորդ տարվա նոյեմբերի 5-ին: Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին «Անոնիմուսների երթ» էր նախաձեռնել։ Սակայն Մաշտոցի պողոտայում տեղի էին ունեցել բախումներ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, ձերբակալել 14-ին: Նրանց առաջադրվել էր խուլիգանության մեղադրանք: Աղբյուրը՝ [url=https://www.1in.am/2443642.html]1in.am[/url]

Նմանատիպ նյութեր