211652_close_icon
views-count5596 դիտում article-date 10:09 16-10-2018

Հայկ Մարությանը կհանդիպի աղբահավաքին. պայմանագիրը կլուծարի՞. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի նորանշանակ քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկա օրերին կհանդիպի մայրաքաղաքում աղբահանությամբ զբաղվող «Սանիտեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլի հետ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քաղաքապետը մտադիր է ընկերության տնօրենի հետ քննարկել պայմանագրի կետերը և հասկանալ, թե ինչու է թերանում իր աշխատանքում: Հակառակ դեպքում Մարությանը հնարավոր է «Սանիտեք»-ի հետ լուծարի կնքած պայմանագիրը: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը չկարողացավ մեկնաբանություն ստանալ ընկերությունից, քանի որ մեր հեռախոսազանգերը անպատասխան մնացին»: [b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր