211652_close_icon
views-count2966 դիտում article-date 21:19 15-10-2018

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Կամերային երաժշտության տանը կանցկացվի «Հայկական և ֆրանսիական խմբերգեր» խորագիրը կրող համերգ

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում հոկտեմբերի 16-ին, ժամը 19:00 Կամերային երաժշտության տանը կանցկացվի «Հայկական և ֆրանսիական խմբերգեր» խորագիրը կրող համերգ: Միջոցառմանը հանդես կգան Երևանի պետական կամերային (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հարություն Թոփիկյան) և «Հովեր» պետական կամերային (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) երգչախմբերը: Կոլեկտիվները երեկոյի ընթացքում կներկայացնեն հայկական և ֆրանսիական խմբերգեր: Համերգային երեկոն կմեկնարկի Ֆրանսիայի ազգային օրհներգի՝ «Մարսելյեզ»-ի կատարմամբ: Կներկայացվեն Դեբյուսիի, Ռոսինիի, Ֆորեի, Կամպոյի, Ռավելի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ, նաև՝ ֆրանսիական հեղափոխական երգեր: Հայկական խմբերգերից կհնչեն Կոմիտասի ստեղծագործությունները: Հավելենք, որ Ֆրանկոֆոնիա տերմինը առաջին անգամ օգտագործվել է 1880 թվականին` ֆրանսիացի աշխարհագրագետ Օնեսիմ Ղեկլուի կողմից։ Այդ տերմինը նա օգտագործել է նկարագրելու համար այն մարդկանց և երկրները, որոնք խոսում են ֆրանսերեն: Ֆրանկոֆոնիա բառը առաջացել է ֆրանսերեն բառից: Հայաստանում հոկտեմբերի 11-12-ը անցկացվել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որի շրջանակում էլ կազմակերպված է կոլեկտիվների այս համերգը:

Նմանատիպ նյութեր