211652_close_icon
views-count2861 դիտում article-date 17:09 15-10-2018

Հայաստան-Մակեդոնիա հանդիպումը կսպասարկի Շվեդիայի մրցավարական անձնակազմը

Հոկտեմբերի 16-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի Հայաստան-ՆՀՀ Մակեդոնիա հանդիպումը: Խաղը կսպասարկի Շվեդիայի մրցավարական անձնակազմը՝ Մարտին Շտրոմբերգսոնի գլխավորությամբ: Օգնականներն են Դանիել Գուստավսոնը և Յոակիմ Ամրի Նիլսոնը: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Մարկուս Շյոբլոմը: Մրցավարի լրացուցիչ օգնականներն են Բոյան Պանջիչը և Յոհան Համլինը: Հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակն է Բակար Ժորդանիան Վրաստանից, իսկ ՈՒԵՖԱ-ի տեսուչն է Դևիդ Մալքոլմը Հյուսիսային Իռլանդիայից:

Նմանատիպ նյութեր