211652_close_icon
views-count5656 դիտում article-date 16:14 15-10-2018

ԿԳ նախարարը հայտնել է որոշ բուհերի և ինստիտուտների միավորման մասին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել է ոլորտում օպտիմալացումներ իրականացնելու մասին: «[url=https://armenpress.am/arm/news/950900.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում Հարությունյանը նշել է, որ դրա շրջանակներում որոշ բուհեր և ինստիտուտներ կարող են միավորվել: «Քննարկում կլինի որոշ ինստիտուտների միավորման հետ կապված, որոնք առաջիկայում կնախաձեռնենք»,- ասել է նախարարը: Հարությունյանը նշել է, որ ԳԱԱ-ի հետ քննարկումներ կլինեն նաև ակադեմիայի կազմում գտնվող բուհերի և ինստիտուտների սերտ համագործակցության, ընդհուպ միավորման հարցի շուրջ:

Նմանատիպ նյութեր