211652_close_icon
views-count2674 դիտում article-date 15:24 15-10-2018

Կոսելնին հայտարարեց Ֆրանսիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին

«Արսենալի» պաշտպան Լորան Կոսելնին հայտարարեց Ֆրանսիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին: 33-ամյա խաղացողը ազգային հավաքականում հանդես է եկել 2011 թվականին, անցկացրել 51 հանդիպում, դարձել 1գոլի հեղինակ: Վնասվածքի պատճառով նա բաց թողեց 2018թ. աշխարհի առաջնությունը, որտեղ Ֆրանսիան չեմպիոն դարձավ: «Կարծում եմ, Ֆրանսիայի հավաքականին տվեցի այն ամենը, ինչ՝ կարող էի: Թիմում հրաշալի սերունդ է հավաքվել, իսկ իմ համար կարիերան հավաքականում ավարտված է: Ես ընդմիշտ կմնամ ազգային հավաքականի երկրպագու, քանի որ այն ներկայացնում է մեր երկիրը, սակայն նրա կազմում այլևս չեմ խաղա», ասել է Կոսելնին:

Նմանատիպ նյութեր