211652_close_icon
views-count4681 դիտում article-date 13:56 15-10-2018

«Մանչեսթեր Սիթին» Մեսիին առաջարկել է 3 անգամ ավելի բարձր աշխատավարձ, սակայն վերջինս հրաժարվել է

«Մանչեսթեր Սիթիի» նախագահ Հալդոն ալ Մուբարաքը պատմել է, որ փորձել են ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին: «Մենք Պեպ Գվարդիոլային խնդրեցինք խոսել նրա հետ: Մենք Մեսիին առաջարկել էինք երեք անգամ ավելի բարձր աշխատավարձ, քան՝ «Բարսելոնայում» է: Սակայն նա մերժեց առաջարկը», ասել է ալ Մուբարաքը: Գվարդիոլայի ղեկավարությամբ Մեսին խաղացել է 2008-2012 թվականներին: Այս տարվա հունվարին հայտնի դարձավ, որ «Բարսելոնայում» Մեսիի աշխատավարձը կազմում է տարեկան 104 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր