211652_close_icon
views-count26417 դիտում article-date 11:10 15-10-2018

Լոռիում նշվեց Տաշիր քաղաքի օրն ու ավանդական պանրի փառատոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 14-ին, նշվել է Տաշիր քաղաքի 174-ամյակը, որի ժամանակ կայացել է նաև ավանդական պանրի փառատոնը: Տոնական միջոցառմանը մասնակցում էին պատվիրակություններ՝ Վանաձորից, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի, Ստեփանավանից՝ Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանի գլխավորությամբ։ Ներկա էին նաև Լոռու փոխմարզպետ Արամ Խաչատրյանն ու Տաշիրի քաղաքապետը; Միջոցառմանը զուգահեռ շուրջ 30 տաղավարներում ներկայացված է եղել Տաշիրի պանրի և կաթնամթերքի ողջ արտադրանքը: Այսօր Տաշիր քաղաքը արտադրում է հանրապետության պանրի պահանջարկի 20 տոկոսից ավելին: Միջոցառման ընթացքում հնչել է ուրախ երգ-երաժշտություն: Քաղաքապետի կողմից շնորհակալագրերի են արժանացել ինչպես տարբեր ոլորտների վաստակավոր աշխատակիցները, այնպես էլ իրենց բակերը խնամքով մշակող քաղաքացիները: Լուսանկարները՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 166+
166+

Նմանատիպ նյութեր