211652_close_icon
views-count34896 դիտում article-date 23:22 14-10-2018

Հաբիբ Նուրմագոմեդովի հրավերով 50 Cent-ը կժամանի Դաղստան. սպասվում է նոր մենամարտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրահայտ երաժիշտ և ռեփ-երգիչ 50 Cent-ը (Կյորտիս Ջեքսոն, ընդունել է խառը մենամարտերի մարզիկ Հաբիբ Նուրմագոմեդովի հրավերը` Դաղստան այցելելու համար: Երգիչը կժամանի Դաղստան, որպեսզի բանակցություններ վարի մարզիկի հետ` ամերիկյան Bellator-ում հանդես գալու համար. «Ընդունում եմ Հաբիբ Նուրմագոմեդովի հրավերը և պատրաստ եմ հանդիպել նրան ու նրա թիմին Դաղստանում: Այդ ամենը կլինի այն բանից հետո, երբ ավարտեմ «Իշխանություն» սերիալի նկարահանումները»,- գրել է ռեփերը Instagram-ի իր էջում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 50 Cent-ը պատրաստ է 1 միլիոն դոլար մրցանակային գումար վճարել Bellator-ի կիսաթեթև քաշային կարգի Գրան պրիի հաղթողին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր