211652_close_icon
views-count12020 դիտում article-date 22:35 14-10-2018

Չինաստանը հայտարարեց Ամուր գետի կամրջի իր հատվածի շինարարության ավարտի մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հայտարարեց, որ չինացի շինարարներն ավարտեցին Ամուր գետի վրայով առաջին երկաթուղային կամրջի՝ իրենց հատվածի շինարարության ավարտի մասին: Նախօրեին հիմնասյուների միջև տեղադրվել է վերջին հեծանը: Կամուրջը կմիացնի գետի ափերը Նիժնելենինսկ և Տունցզյան բնակավայրերում: Չորս տարվա ընթացքում չինացի շինարարները կառուցել են 1886 մետր հատվածը, իսկ կամրջի ընդհանուր երկարությունը կազմում է 2215 մետր: Տնտեսագետների հաշվարկներով, կամրջի թողունակությունը կկազմի տարեկան 21 մլն տոննա բեռներ, ինչը հզոր խթան կհանդիսանա տարածաշրջանում առևտրի զարգացման համար: Նոր կամուրջը թույլ կտա կտրուկ կրճատել ճանապարհային ծախսերը: Սպասվում է, որ կամրջի շինարարությունը կավարտվի 2019 թվականի ամռանը: Երկաթուղով Չինաստան կտեղափոխվի երկաթի հանքաքար, քարածուխ, փայտանյութ և պարարտանյութեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր