211652_close_icon
views-count16792 դիտում article-date 19:29 14-10-2018

Հարսանեկան զույգն ընտանեկան առաջին գնումները կատարել է «Բերքի տոնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Միքայել և Հասմիկ Պողոսյաններն իրենց ամուսնության օրը հարսանեկան զգեստներով այցելել են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Գյուղատնտեսության աշխատողի օրվան նվիրված տոնավաճառ և կատարել իրենց ընտանեկան կյանքի առաջին՝ խորհրդանշական գնումները: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում զույգն ասել է, որ իրենց այցը խորհրդանշական է այնքանով, որ առատություն ու բարիքներ է նախանշում, իսկ դա ամենակարևորն է նորաստեղծ ընտանիքի համար: «Չնայած չգիտեինք, որ հարսանիքի օրը համընկնելու է «Բերքի տոն»-ին, այնուամենայնիվ որոշեցինք օգտագործել առիթը: Մեզ համար թերևս ամենակարևորը այն է, որ համատեղ կյանքի սկզիբն ազդարարվի ուրախ և աշխույժ մթնոլորտում, ինչի պակասն այստեղ չզգացինք»,- ասել է նորահարսը: Վերածննդի հրապարակում զույգին շնորհավորել է գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, «Արցախպրես»-ի հետ զրույցում նշել է, որ նախարարության կողմից նորաստեղծ ընտանիքին անակնկալ է սպասվում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր