211652_close_icon
views-count7452 դիտում article-date 16:32 14-10-2018

Ավելի քան 1000 տաղավար. Արցախում աճեցրած արևադարձային մրգերը զարմացրել են այցելուներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, Գյուղատնտեսության աշխատողի օրվան նվիրված, կազմակերպվել է «Բերքի տոն»: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ տոնավաճառին Արցախի բոլոր շրջանները, և ՀՀ-ում ու ԱՀ-ում գործող մի շարք ընկերություններ ներկայացրել և վաճառքի են հանել իրենց արտադրանքը: Բերքն ու բարիքն օրհնել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Տոնավաճառի ընթացքում նախատեսվում են նաև հետաքրքիր անակնկալներ՝ «Լավագույն շրջան», «Լավագույն վերամշակող կազմակերպություն», «Լավագույն մշակութային կատարում» և «Ամենացածր գին» անվանակարգերով մրցույթի տեսքով: Վերջին անվանակարգն ավելացել է այս տարի: Այդ նպատակով ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք արձանագրում են նախապես համարակալված բոլոր տաղավարների գները: Ամենացածր գներ առաջարկող երեք տաղավարներ արժանանալու են թանկարժեք նվերների:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր