211652_close_icon
views-count8404 դիտում article-date 14:50 14-10-2018

Մոսկվայում այսօր կկրկնվի օդի ջերմաստիճանի 50 տարվա վաղեմության ռեկորդը

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Մոսկվայում օդի ջերմաստիճանը կարող է 50 տարվա վաղեմության ռեկորդը կրկնել: Այս մասին հայտնում է RBC-ն՝ վկայակոչելով «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի հայտարարությունը: Աղբյուրը նշում է, որ կենտրոնի տեղեկություններով՝ օդի ջերմաստիճանը կարող է սահմանվել +18 աստիճան, ինչը 6-7 աստիճանով բարձր է կլիմայական նորմայից: Օդի նման բարձր ջերմաստիճան վերջին անգամ գրանցվել է 51 տարի առաջ՝ 1967 թվականին, երբ օդերևութաբանները գրանցել են ռեկորդային +17,2 աստիճան:

Նմանատիպ նյութեր