211652_close_icon
views-count4859 դիտում article-date 13:20 14-10-2018

«ՓՈՒՇ» նախագծի շրջանակներում Հյուսիսային պողոտայում տեղի կունենա «Երկրորդ դաշնամուրի» բացման արարողությունը

ՀՀ մշակույթի նախարարությունը և «ՓՈՒՇ» նախագիծը հոկտեմբերի 14-ին, ժամը 17:00-ին բոլորին հրավիրում են Հյուսիսային պողոտա՝ մասնակցելու երկրորդ դաշնամուրի բացման արարողությանը։ Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ մշակույթի նախարարի տեղակալներ Նազենի Ղարիբյանը, Տիգրան Գալստյանը և ճանաչված դաշնակահար Հայկ Մելիքյանը։ *** «ՓՈՒՇ»-ը երաժիշտների և նկարիչների համար ներկայանալու հարթակ է: Այն հնարավորություն է տալիս տաղանդաշատ դիզայներ-նկարիչներին ձևավորելու դաշնամուրի արտաքին տեսքը, իսկ երաժշտասերներին՝ նվագելու բաց երկնքի տակ:

Նմանատիպ նյութեր