211652_close_icon
views-count6673 դիտում article-date 10:44 14-10-2018

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ռազմաբազայում «Մայքլ» փոթորիկը մի քանի F-22 Raptor կործանիչներ է վնասել

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում՝ Թինդալ ռազմաբազայում, «Մայքլ» փոթորիկը մի քանի F-22 Raptor կործանիչներ է վնասել: Այս մասին հայտնում է Air Force Times-ը: ԱՄՆ ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը հայտնել է, որ կործանիչները բազայի տարածքում գտնվել են տեխնիկական սպասարկման նպատակով, որտեղ էլ վնասվել են ուժգին փոթորկից: Աղբյուրի տեղեկություններով՝ ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները դեռևս չեն կարողանում գնահատել նյութական վնասի չափը, քանի որ այս պահին բազայի տարածք անվտանգ մտնել դեռ հնարավոր չէ:

Նմանատիպ նյութեր