211652_close_icon
views-count6918 դիտում article-date 22:39 13-10-2018

Ստեփան Սաֆարյան. Ֆրանկոֆոնիայի նման տոն Հայաստանում հնարավոր դարձավ նախկին իշխանությունների ու մասնավորապես՝ Նալբանդյանի շնորհիվ

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանն իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/869589259913241]էջում[/url] գրել է. «Նախկինում շատ էին հեգնում Էդվարդ Նալբանդյանի անհասկանալի աֆրիկյան ռևերանսները: Սիրենք, թե ատենք, կամ ամեն ինչ դնելով մի կողմ, անհնար է չասել, որ Ֆրանկոֆոնիայի նման տոն Հայաստանում հնարավոր դարձավ նախկին իշխանությունների ու մասնավորապես՝ Նալբանդյանի շնորհիվ: Շատ դժվար է ավելի քան 4 տասնյակ մշտական անդամ ունեցող կազմակերպության գագաթնաժողովը բերել Հայաստան, դառնալ դրա նախագահողը: Դժվար է մի երկրի համար, որտեղ ֆրանսիախոսությունը այս տարիներին հաստատ չի աճել, այլ նվազել է: Բայց բերեցին: Չունենալով մանրումիջին երկրների հետ ընդհանուր շահեր, փորձ արվեց տարբեր այցերով ստեղծել այդ կապերը, լոբինգը ապահովել, իսկ մենք կայֆավատ էինք լինում, թե այսինչ կորած-մոլորած երկրի հետ առանց վիզայի հարաբերություններ հաստատվեցին, և այլն: Այո, այդպես էր լինելու: Եթե որևէ ընդհանուր շահեր չունենք, նման բաներ գոնե պետք է արվեր: Այնպես որ ամեն ինչ չէ, որ հնարավոր է կամ պետք է մերժել անցյալից: Ու ներկա իշխանության մեծագույն մարտահրավերն է այդ հարթակի վրա լիքը կամուրջներ կառուցել: Արդեն ժամանակն է, որ գեղեցիկ նկարներից, պատկերներից, սելֆիներից ու ակցիաներից անդին լինեն շատ կոնկրետ օրակարգեր: Թե չէ այս ամենը բարի հուշ կմնա», գրել է քաղաքագետը:

Նմանատիպ նյութեր