211652_close_icon
views-count8661 դիտում article-date 20:57 13-10-2018

Աշոտ Ահարոնյան. ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկության վերաբերյալ ծառայողական քննություն է սկսվել

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/2267328579961684]էջում[/url] գրել է. «Մի քանի ԶԼՄ-ներում հրապարակվել է տեղեկություն, որ Սեւանում ոստիկանության ծառայողը բռնություն է կիրառել քաղաքացու նկատմամբ։ Տեղեկացնեմ, որ ՀՀ ոստիկանույթան պետի հանձնարարությամբ դեռեւս հոկտեմբերի 10-ին ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել։ Վստահեցնում եմ, որ եթե քննությամբ հաստատվի ոստիկանության ծառայողի կողմից նման արարք կատարելու փաստը, ապա վերջինս անպայման կենթարկվի ամենախիստ պատասխանատվության։ Իսկ մինչ այդ հորդորում եմ զերծ մնալ պիտակներ ու որակումներ տալուց ու սպասենք քննության արդյունքին», նշել է Ա. Ահարոնյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր