211652_close_icon
views-count15829 դիտում article-date 17:19 13-10-2018

«Երբ փոքր էի, հայրս մի դեպք պատմեց Հայաստանի մասին, որ աչքերս լցվեց». Ջասթին Թրյուդո. hayeli.am

[url=http://hayeli.am/article/1121551]Hayeli.am[/url]-ը գրում է. «Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ջասթին Թրյուդոն Կանադայի վարչապետն առաջին վարչապետն է, ով այցելում է Հայաստանի Հանրապետություն: «Դուք արդեն զգացիք, որ մեր երկրում Ձեր երկրի և անձամբ Ձեր նկատմամբ շատ մեծ համակրանք և դրական վերաբերմունք կա, և հույս ունեմ, որ նաև այն հարաբերությունները, որ արդեն իսկ հասցրել են հաստատվել, կօգնեն, որ մեր երկրների միջև առանց այն էլ շատ ջերմ հարաբերությունները նոր մակարդակի հասցվեն»,- ասել է Փաշինյանը: Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ և ուրախ եմ Ձեզ տեսնել Հայաստանում»: Կանադայի վարչապետն իր հերթին շնորհակալություն է հայտնել ու նշել, որ իր համար մեծ պատիվ է գտնվել Հայաստանում: «Կարծում եմ` Դուք գիտեք, որ տարիներ առաջ արդեն պատիվ եմ ունեցել հայրիկիս հետ այցելել Հայաստան ամառային արձակուրդների շրջանում: Նա այն ժամանակ արդեն վարչապետ չէր: Նույնիսկ այն ժամանակ արդեն զգացի հայերի և կանադացիների միջև բարեկամությունը, և առնվազն այն ընդունելությունը, որին արժանացա Հայաստանում այսօր և նախորդ օրերին, հրաշալի է: Այստեղ գտնվելը միայն պատիվ է»,- ասել է Կանադայի վարչապետը: Ջասթինը պատմել է նաև ուշագրավ և հուզիր մի դեպքի մասին, որ կապված է իր հոր և Հայաստանի հետ․․․ Մի անգամ, երբ ես դեռ փոքր էի, մոտ 14-15 տարեկան, երեկոյան ընթրինքից հետո, հեռուստատեսությամբ դիտում էինք Շառլ Ազնավուրի մասին պատմող մի հաղորդում։ Այդ ժամանակ, ես գրեթե ոչինչ չգիտեի Ազնավուր մասին։ Հաղորդման վերջում, երբ հնչում էր Շառլի երգերից մեկը, (ցավոք այս պահին չեմ հիշում թե որը), նկատեցի, որ հայրս աչքերն է սրբում։ Զարմացած հարցրի․ -Հայրիկ, դու լաց ե՞ս լինում։ -Ոչ տղաս, մի բաժակ ջուր բեր․ Թեման՝ փոխել ցանկանալով, պատասխանեց նա։ -Փոքրիկ երկրի, փոքրիկ երգիչը, որ գրավեց ամբողջ աշխարհը, շշնջաց հայրս, ապա խնդրեց, որ գնամ ու նստեմ իր կոխքին, քանի որ ուզում է ինձ ինչ-որ բան պատմել։ «Տղաս, այս հաղորդումը Շառլ Ազնավուրի մասին էր․ ֆրանսիացի մի երգչի, ով ազգությամբ հայ է։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://hayeli.am/article/1121551]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր