211652_close_icon
views-count10987 դիտում article-date 15:39 13-10-2018

Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի դեկտեմբերին կայանալիք ԱԺ ընտրություններին, նաև վարչապետ դառնալու խնդիր իր առաջ չի դնում. Aysor.am

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, այդ մասին հայտարարել է ինքը՝ Քոչարյանը՝ «Bloomberg»-ին տված հարցազրույցում, փոխանցում է [url=https://www.aysor.am/am/news/2018/10/13/%D5%94%D5%B8%D5%B9%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A8%D5%B6%D5%BF%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80/1477139]Aysor.am[/url]-ը։ «Որքան հասկանում եմ, ընտրությունները կայանալու են դեկտեմբերին և դա լինելու է Փաշինյանի անձնական հաղթանակը։ Սակայն դա լինելու է մեր երկրի լրջագույն պարտությունը», - լրատվամիջոցին ասել է Քոչարյանը։ ՀՀ 2-րդ նախագահն ասել է, որ այժմ ընտրություններ անցկացնելը ճիշտ չի լինի և առաջին հերթին հենց Փաշինյանի համար։ «Նման մոդելը չի կարող հաջողված լինել, քանի որ մեկ քաղաքական մոնոպոլիան փոխարինվում է մյուսով», - ասել է Քոչարյանը։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aysor.am/am/news/2018/10/13/%D5%94%D5%B8%D5%B9%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A8%D5%B6%D5%BF%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80/1477139]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր