211652_close_icon
views-count10907 դիտում article-date 15:00 13-10-2018

Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է. բժիշկները նրա վիճակը գնահատել են միջին ծանրության

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, 83-ամյա Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է. նա գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Ինչպես հայտնում է Tass գործակալությունը, տեղեկությունը հայտնել է դերասանի պաշտպան Եվգենիյ Պարֆենովը: Նրա խոսքով՝ բժիշկները Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: «Արմեն Բորիսովիչ Ջիգարխանյանը գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում է, նրա վիճակը բժիշկների կողմից գնահատվել է միջին ծանրության, բայց կայուն», ասել է պաշտպանը: Վերջինս դերասանի ախտորոշումը չի հայտնել, նշելով, որ դա բժշկական գաղտնիք է:

Նմանատիպ նյութեր