211652_close_icon
views-count10310 դիտում article-date 13:41 13-10-2018

Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող տարածքներում առգրավված զենքի և Մարտի 1-ի դեպքի վայրից հայտնաբերված պարկուճների միջև համընկում չկա. ՀՔԾ պետ

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող տարածքներում հայտնաբերված զենքերի փորձաքննությունն ավարտվել է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: «Մարտի 1-ի դեպքի վայրից հայտնաբերված պարկուճների և գործարանում առգրավված զենքերի հետ համընկում չկա»,-ասաց ՀՔԾ պետը։ Հավելեց, որ Հ. Աբրահամյանի եղբայր Հենրիկ Աբրահամյանը մեղադրվում է ապօրինի զենք պահելու հոդվածով: Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ Հենրիկ Աբրահամյանը ապօրինի կերպով պահել է հրազեն հանդիսացող, գործարանային արտադրության 5,45 մմ տրամաչափի 7 հատ ինքնաձիգ, 5,45 մմ տրամաչափի 3 հատ ակոսափող ձեռքի գնդացիր, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր օպտիկական նշանառության սարքով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր պահեստատուփով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ ակոսափող ինքնալից կարաբին, 5,62 մմ տրամաչափի մեկ հատ որսորդական ակոսափող կարաբին՝ իր պահեստատուփով, արհեստագործական եղանակով պատրաստված, 9 մմ տրամաչափի փամփուշտներով կրակելու համար հարմարեցված մեկ հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող` ընդհանուր 2909 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ։

Նմանատիպ նյութեր