211652_close_icon
views-count2925 դիտում article-date 19:32 12-10-2018

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի արդյունքները մեր երկրի համար դրական են. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովն ավարտվեց, և պետք է արձանագրել, որ գագաթնաժողովի արդյունքները մեր երկրի համար դրական են: Այս իրադարձությունը ծառայեց մեր երկրի միջազգային հեղինակության բարձրացմանը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Գագաթնաժողովն անցավ շատ բարձր մակարդակով, և ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր ներգրավված են եղել կազմակերպչական աշխատանքներին: Գագաթնաժողովը Հայաստանում կազմակերպելու վերաբերյալ որոշումը կայացվել է դեռևս 2016 թ.-ին Մադագասկարի գագաթնաժողովի ընթացքում, և այդ որոշման կայացման գործում շատ մեծ է արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի դերակատարումը: Ուզում եմ պարոն Նալբանդյանին հատուկ շնորհակալություն հայտնել»,- նշեց վարչապետը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր