211652_close_icon
views-count5282 դիտում article-date 18:33 12-10-2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է նոր զորամասի բացմանը

Ապրիլյան պատերազմից հետո ՊԲ-ում սկսված հաստիքակազմակերպչական բարեփոխումների համալիր ծրագրի համաձայն ստեղծվել են մի շարք նոր զորամասեր ու ստորաբաժանումներ՝ այդ թվում հաշվի առնելով արդի մարտական գործողությունների վարման առանձնահատկությունները նաև ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգում: Նման զորամասերից մեկի բացմանը հոկտեմբերի 12-ին մասնակցել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ երկրի ղեկավարը շրջել է զորամասի ծառայողական ու կենցաղային նշանակության գոտիներում, գնահատել իրականացված շինարարական աշխատանքների որակը: [b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր