211652_close_icon
views-count5701 դիտում article-date 18:09 12-10-2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 90-ամյակի առթիվ շնորհավորել է անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել անվանի դուդուկահար, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ: Նախագահը բարձր է գնահատել Ջիվան Գասպարյանի արվեստը և նրա մեծ ներդրումը հայ ազգային երաժշտության հանրահռչակման գործում, նրան մաղթել առողջություն և հաջողություններ:

Նմանատիպ նյութեր