211652_close_icon
views-count3903 դիտում article-date 19:45 12-10-2018

ԱՀ Պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի պատվավոր նախագահ Հարություն Արմենյանի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի պատվավոր նախագահ Հարություն Արմենյանի գլխավորած պատվիրակությանը: Պետական նախարարը իր խոսքում կարևորել է համալսարանի կողմից տարիներ ի վեր Արցախում իրականացվող Թրփանջյան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը, որը բնակիչներին տրամադրում է կրթական և տնտեսական հնարավորություններ աշխատատեղեր ստեղծելու ու համայնքներում կյանքը բարելավելու նպատակով: Գ. Մարտիրոսյանը երախտագիտություն է հայտնել նաև բարերար Ջերալդ Թրփանջյանին տարբեր բարեգործական ծրագրերի միջոցով մշտապես Արցախին աջակցություն ցուցաբերելու համար: Հարություն Արմենյանը պետնախարարին հավաստիացրել է, որ ծրագիրը կշարունակվի, և ներկայումս բանակցում են Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հետ, որպեսզի սեփական բիզնեսը ստեղծել ցանկացող շրջանավարտները ևս ծրագրից օգտվելու հնարավորություն ունենան: Դրան զուգահեռ՝ որպես նոր առաջարկ՝ ներկայացվել է նաև գյուղական վայրերում մասնավոր բժշկությունը զարգացնելու ծրագիրը: Պետնախարարը ողջունել է առաջարկները և հայտնել կառավարության պատրաստակամությունը ծրագրերի իրականացմանը նպաստելու գործում: -- [b]ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր