211652_close_icon
views-count13982 դիտում article-date 15:53 12-10-2018

Արայիկ Խանդոյանի՝ «Միայնակ գայլի» հուղարկավորությունը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին

Արցախյան ազատամարտի մասնակից Արայիկ Խանդոյանի դին հոկտեմբերի 13-ին նրա հայրենի Ծաղկահովիտ գյուղից կտեղափոխվի Երևան, որտեղ նույն օրը՝ ժամը 17:30-22:30-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի կունենա նրա հոգեհանգիստը, տեղեկացնում են Արայիկ Խանդոյանի հուղարկավորության Հանձնաժողովից: Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13:00-ին, Սուրբ Հովհաննես եկեղեցում կկայանա եկեղեցու կարգի արարողությունը, ժամը 14:00-ին հուղարկավորության թափորը կշարժվի Եռաբլուր, որտեղ տեղի կունենա կուղարկավորությունը։

Նմանատիպ նյութեր