211652_close_icon
views-count2302 դիտում article-date 14:46 12-10-2018

Էդեն Ազար. Մոդրիչը արժանի է «Ոսկե գնդակին»

Բելգիայի հավաքականի և «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը կարծիք է հայտնել, թե ով կնվաճի այս տարի «Ոսկե գնդակը»: «Չեմ կարծում, որ մրցանակը ինձ կհասնի: Իմ կարծիքով, «Ոսկե գնդակը» վաստակել է Մոդրիչը: Կան ևս երեք-4 թեկնածու: Կարող եմ նշել Վարանին, քանի որ նա շատ բան է նվաճել: Չեմ կեղծում, ես էլ կցանկանայի ստանալ այդ մրցանակը: Իսկ եթե լուրջ, կարծում եմ, հաղթող կճանաչվի Մոդրիչը: Դա կլինի պարգև նրա հրաշալի մրցաշրջանի համար Չեմպիոնների լիգայում և աշխարհի առաջնությունում», ասել է Մոդրիչը: Ավելի վաղ Մոդրիչը ճանաչվել էր ՖԻՖԱ-ի վարկածով 2018թ. աշխարհի լավագույն խաղացողը: «Ոսկե գնդակի» հաղթողի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 3-ին:

Նմանատիպ նյութեր