211652_close_icon
views-count14022 դիտում article-date 14:23 12-10-2018

Մի՞թե հենց նա էր ամենավտանգավորը…

Հեռուստալրագրող և հեռուստահաղորդավարուհի Գայանե Փայտյանը ֆեյսբուքյան իր [url=https://web.facebook.com/gayane.paytyan.eduard.mihranyan/posts/1961719747241114]էջում [/url]գրել է. «Գրում եմ, որպես հ2-ի հնաբնակ, որպես լրագրող, որպես մարդ, ով անձամբ ճանաչում է Սամվել Մայրապետյանին։ Ինչու՞ էսպես…. Մի՞թե հենց նա էր ամենավտանգավորը, որին պետք էր առնվազն երկու ամսով կալանավորել, մինչև հասկանալի կդառնար ինչն ինչոց է։ Չկա՞ր արդյոք այլ լուծում։ Նրա ծանր ու անբուժելի հիվանդության մասին լուրը ոչ վաղ անցյալում շատերին հայտնի դարձավ։ Ինչու՞ եք արագացնում հիվանդության զարգացումը։ Մինչև թացն ու չորը միմյանցից կզատվեին, արդյո՞ք կալանավորումը միակ ելքն էր… Ինքը հաստատ փախչող ու թաքնվող տեսակը չէ։ Մի՞թե չհետաքրքրվեցիք նրա մարդկային բնութագրով ու ձեր ականջներին չհասան հազարավոր փաստեր. բոլորի կողքին է եղել, ով ունեցել է օգնության կարիք։ Ու հարցը միայն ֆինանսական օգնության մասին չէ։ Կանգնել է հոր պես, եղբոր պես, հարազատ մարդու պես… 4 տարի առաջ, երբ հայտնվել էի կյանքի ու մահվան սահմանաբաժանում, ամենամոտ հարազատներիս հետ միասին ինքն էր կողքիս կանգնած. ու էլի՝ հոր պես, եղբոր պես, հարազատի պես… Այս ամենին անտարբեր է կամ չի վարանում չարախոսել միայն նրան չճանաչողը։ Սամվել Մայրապետյանն այն մարդը չէ, ում հետ պետք է այսպես վարվել։ Հաստատ»։

Նմանատիպ նյութեր