211652_close_icon
views-count5087 դիտում article-date 13:05 12-10-2018

Աննա Հակոբյանն ու Բրիջիթ Մակրոնը շրջում են Երևանի թանգարաններում

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Հայաստան եկած երկրների առաջին տիկնայք շրջում են Երևանի թանգարաններում: Նրանց թվում է Հայաստանի և Ֆրանսիայի առաջին տիկնայք՝ Աննա Հակոբյանն ու Բրիջիթ Մակրոնը: Նրանք առաջինն այցելել են Երվանդ Քոչարի թանգարան, այնուհետ շրջել են Կասկադում: Հիշեցնենք, որ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը Երևանում է տեղի ունենում՝ հոկտեմբերի 11-12-ը: Գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանում են ավելի քան 80 անդամ պետությունների և կազմակերպությունների պատվիրակություններ, այդ թվում 25-ից ավելի պատվիրակությունները՝ պետության ղեկավարների մակարդակով։

Նմանատիպ նյութեր