211652_close_icon
views-count2616 դիտում article-date 12:13 12-10-2018

Ջասթին Թրյուդոն Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կարևորագույն հարցերի շուրջ աշխատելու հնարավորություն է համարում

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կարևորում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում քննարկվող բոլոր հարցերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կանադայի վարչապետը «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել, որում ամփոփել է Երևանում մեկնարկած գագաթնաժողովի առաջին օրը: «Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը ֆրանսախոս ժողովրդի համար կարևորագույն հարցերի շուրջ աշխատելու հնարավորություն է, և անշուշտ այն առաջնահերթությունը, որոնց շուրջ մենք աշխատում ենք այստեղ՝ Երևանում, կարևոր են ամենուր: Ահա առաջին օրվա ակնարկը»,-գրել է Ջասթին Թրյուդոն: Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Ֆրանկոֆոնիայի անդամ 84 երկրի պատվիրակություն և 38 երկրի ղեկավար: Հոկտեմբերի 11-ի նիստի ընթացքում ՖՄԿ գագաթնաժողովի նախագահության լիազորությունները Մադագասկարից փոխանցվեցին Հայաստանին: Հիմվեց համաժողովի բյուրոն, մասնակիցները հաստատեցին օրակարգի նախագիծն ու ծրագրավորեցին աշխատանքները: Հոկտեմբերի 12-ի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի օրակարգում Ֆրանկոֆոնիայիմիջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցն է: Գագաթնաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ուբազմազանությունը՝ իբրև խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը։ Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի լոգո ընտրվել է նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջտարածքի խաղաղության և բարգավաճման։

Նմանատիպ նյութեր