211652_close_icon
views-count15330 դիտում article-date 13:57 12-10-2018

Ռեստորանային լսարանը շատ խստապահանջ է. Երգիչ Հովհաննես Բաբախանյանը՝ նոր ոճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերջին մի քանի տարում ինչպես արտասահմանյան, այնպես էլ հայ երգիչները, ներկայանում են նոր ոճում՝ կատարելով հայտնի հիթային երգերի cover, mashup տարբերակները, որոնք արտիստին, կարծես ,ավելի մեծ ճանաչում են բերում: Ժողովրդական և էստրադային ոճում հանդես եկող երգիչ Հովհաննես Բաբախանյանը ևս իրեն փորձել է այդ ոճում: Երգչի և երգի ստեղծման մասին մանրամասները ներկայացնում ենք ստորև ՝ հարցազրույցի տեսքով: [b]-Ողջույն Հովհաննես: Ինչպե՞ս որոշեցիք mashup երգել, ինչպե՞ս առաջացավ Ձեզ համար նոր ոճում հանդես գալու գաղափարը:[/b] -Ես երբեք cover կամ mashup չեմ երգել, սակայն միշտ ողջունել եմ այդ միտքը: Ոճային փոփոխություններին դեմ չեմ, օրինակ՝ժողովրդականը ջազային ակորդներով շատ եմ հավանում: Շատ պատահաբար հղացավ միտքը: Ընկերս՝ Պետրոս Հոկտանյանը, mashup-ի միտք տվեց, մտածեցի ու հասկացա, որ արժե այդ ոճում ևս ներկայանալ: [b]- Мashup-ը տարբեր երգերի միքս է և այն համադրելն էլ հեշտ չէ: Ինչպե՞ս համագործակցեցիք, անհամաձայնություններ շա՞տ եղան:[/b] -Անհամաձայնություններ, կարծում եմ, միշտ են լինում, մանավանդ, երբ հստակ ձևավորված ճաշակ ունեն մարդիկ: Մենք կարողացել ենք ընդհանուր հայտարարի գալ ու հուսամ` երգերի ճիշտ ընտրություն ենք կատարել: [b]-Ովքե՞ր են աշխատել երգի ստեղծման վրա:[/b] -Երգը թիմային աշխատանքի արդյուն է: (PH production+ Jalavyan production): Երգի վրա Գևորգ Հովհաննիսյանն է աշխատել,ով գործիքավորել է երգը և նաև իմ երաժշտական պրոդյուսերն է,Պետրոս Հոկտանյանը, ում հետ ես էլի համագործակցել եմ. Իմ «Լավ ընկեր» երգի խոսքերի հեղինակն է: Պետրոսի հետ համագործակցությունս շարունակական կլինի: Նկարահանումը Ջոն Ջալավյանն է իրականացրել: [b]-Ինչո՞վ է տարբերվում այս գործը մյուսների աշխատանքից:[/b] -Փոքրիկ, ոչ սյուժետային տեսահոլովակ է, որը կարծում եմ, տրամադրություն կհաղորդի հատկապես երիտասարդներին: Ի տարբերություն մինչ այժմ հնչած Мash up-ների՝ սա ակումբային ոճում է: Սովորաբար բիթային տարբերակով են ներկայանում, մեզ մոտ ակումբային ոճում հիթային երգերի միքս է ստացվել: [b]-Հովհաննես, երաժշտական ի՞նչ կրթություն եք ստացել:[/b] -2000-2005թթ . սովորել եմ Ալեքսանդր Աճեմյանի թիվ 19 երաժշտական դպրոցի շվիի բաժնում: 2007-2013-թթ. ընդունվել եմ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժող-վոկալ բաժինը, իսկ դասական վոկալ բաժնում շարունակել եմ մագիստրտուրան: [b]-Գենետիկորե՞ն փոխանցված շնորհ է, թե՞ միակն եք ընտանիքից, որ այս ոլորտում է ներկայանում:[/b] -Գենետիկորեն է փոխանցվում: Երջանկահիշատակ հայրս ու եղբայրս ևս երգիչներ են եղել: [b]-Վաղու՞ց եք երգում:[/b] -11 տարեկանում մենահամերգ եմ ունեցել Առնո Բաբաջանյանի համերգային սրահում ժողովրդական երգերի ծրագրով: Պատանեկության տարիներին ժողովրդական, աշուղական երգերի ձայնասկավառակներ եմ թողարկել: 2007-2008 թթ. ոճային փոփոխություն եղավ ինձ մոտ և սկսեցի էստրադային երգեր ևս երգել: [b]-Դուք ստեղծագործո՞ւմ եք: [/b] -Ես չեմ ստաեղծագործում: Դեռևս չեմ փորձել ինձ որպես ստեղծագործող: [b]-Ովքե՞ր են Ձեր ուսուցիչները, ում խորհուրդները միշտ հիշում եք որպես երգիչ: [/b] -Իմ ուսոցիչները, առաջին հերթին, երջանկահիշատակ հայրս ու եղբայրս են եղել: Նրանցից շատ բան եմ սովորել: Եղբորս` Արման Բաբախանյանին, որպես «Բաբախ» գիտեն։ Իմ ուսոցիչներից է նաև Էդիկ Բեգլարյանը. տաղանդավոր վարպետ է, ում դպրոցն անցել են շատ երգիչներ: Լավ ուսուցիչներ շատ եմ ունեցել: [b]-Ի՞նչ կասեք ռեստորանային կյանքի մասին: Դուք ի՞նչն եք ավելի կարևորում, պրոֆեսիոնա՞լ բեմը, թե՞ ռեստորանային: [/b] -Ինքս էլ աշխատում եմ ռեստորանում: Թեև յուրաքանչյուր երգիչ ձգտում է պրոֆեսիոնալ բեմի, բայց պիտի նշեմ, որ ռեստորանային երաժիշտ լինելն իր առավելությունն ունի և անընդհատ մարզված է պահում երգչին: Բոլորովին էլ հեշտ չէ երգել ռեստորանում: Այն մարդիկ, ովքեր թվում է, թե սեղանի շուրջ նստած սնվում են ու այնքան էլ ուշադիր չեն երգածիդ նկատմամբ, իրականում, շատ ուշադիր են լսում ու նաև քննադատություններով հանդես գալիս: Ռեստորանային լսարանն իրականում շատ խստապահանջ է: Ծրագրային առումով ճկուն է և հնարավորություն է տալիս տարբեր ոճերում ներկայանալ հանրության առաջ: [b]-Ռեստորանային երգացանկը չի՞ խանգարում շեղվել ճիշտ երգեցողությունից, ձևավորած ճաշակից: [/b] -Երբեմն պատահում է, բայց կարևոր է ճիշտ պահին նկատել ու վերահսկել այն: Իսկ ճաշակի առումով ասեմ, որ ոչ բոլոր ռեստորաններն են անճաշակ երգ ու երաժշտություն մատուցում: Բավականին ռեստորաններ կան, որտեղ իսկապես կարելի է հաճույք ստանալ երաժտախմբի կատարումներից: [b]-Որ երգերի հիման վրա է պետք տեսահոլովակներ նկարել, որպեսզի երգը նաև պատկերավոր հիշվի: [/b] -Տեսահոլովակների առումով բավականին բարդ է: Օրինակ, այսօր ժողովրդական երգի վրա տեսահոլովակ նկարել շատ բարդ է:Այն չի գնահատվում,այսպես ասած, չի աշխատում ու այն մնում է քեզ համար: Չնայած դրան, դա էլ պետք է անել, քանի որ ժողովրդական երգերն, իսկապես, արժեքներ են, որոնք չպետք է մոռանալ: [b]-Ինչպե՞ս եք վերաբերվում քննադատություններին: [/b] -Քննադատություններին նորմալ եմ վերաբերվում: Չես կարող դուր գալ բոլորին միանշանակ: Մարդիկ եթե նկատում են ինչ-որ բան, պետք է մտածել այդ մասին ու վերանայել հետագայում սխալներից խուսափելու համար: [b]-Ըստ Ձեզ՝ որ ոճի երգերն են այսօր առավել հաջողություններ գրանցում: [/b] -Իրականում, ժողովուրդն էլ այժմ չգիտի, թե ինչ է ուզում լսել. Քննադատություններն ամեն դեպքում միշտ կան: [b]-Առաջիկայում ի՞նչ սպասի լսարանը Հովհաննես Բաբախանյանից:[/b] -Առաջիկայում նոր երգեր կլինեն, համերգային ծրագրեր նաև երկրից դուրս: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում է պրեմիերայի առթիվ և մաղթում հաջողություններ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր